Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 24
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՍԵՓ ՌԱՖԱՅԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբհաստատվածկարգի39-րդ կետի դրույթներովև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի ՀովսեփՌաֆայելի Վարդանյանը, իր 2019 թվականի մարտի 9-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0066-0080 կադաստրային ծածկագրով 0.004489 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակի ևհամապատասխանհողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.

    1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0066-0080 կադաստրային ծածկագրով 0.004489 հեկտար հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 36.78 քառակուսի մետր ներքին և 44.89 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 3-րդ փողոց,  թիվ 10, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16042018-08-0020) ուղղակի կարգով 26210 (քսանվեց հազար երկու հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության  դրամ արժեքով, ինքնակամ շինությունն իրականացրած ֆիզիկական անձ, քաղաքացի՝ Հովսեփ Ռաֆայելի Վարդանյանին (հետագայում քաղաքացի) (անձնագիր` BA1661481, տրված` 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, 034-ի կողմից, բնակության հասցե` Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 3-րդ փողոց, շենք 5, բնակարան 10) վաճառելու համար:

    2. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

      3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


Կողմ -6

ԱԲՐԵՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ԵՍԱՅԱՆ ԵՍԱՅԻ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՄԻՇԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՐԱՊ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner