Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 53
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2018 թվականի N 53

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանագրի 1.44-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի N 01/9176-18 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ Աշոցք համայնքում 2018 թվականի նոյեմբեր ամսին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.

 

1.     Ամբողջությամբ ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2018 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ԻՄՀ 14 արձանագրությանը կից թիվ թիվ 1-9 հավելվածներում նշված խախտումները:

2.    Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2018 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ԻՄՀ 14 արձանագրությանը կից թիվ,թիվ 1-9 հավելվածներում նշված խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումների ժամանակացույցը` համաձայն  հավելվածի:

3.           Առաջարկել Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Մանուկյանին՝       միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու,  հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:


Կողմ -8

ԱԲՐԵՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ԵՍԱՅԱՆ ԵՍԱՅԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՐԱՊ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՀՐԱՆՏԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(85.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner