Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 2-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 24-ի6-րդ արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 24-ի6-րդ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2016թվականիդեկտեմբերի 28- N 21-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարլու մասին:
3. «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելումասին:
4. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող Կրասար, Մեծ Սեպասար և Սիզավետ բնակավայրերի խմելու ջրի համակարգերի սպասարկումը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին փոխանցելու առաջարկության մասին: