Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2020թվականի հուլիսի 24-ի N 39-Ն որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդներ և մրցույթներ կազմակերպող ու անցկացնող Աշոցքի համայնքային հանձնաժողովի 2020թվականի օգոստոսի 31-ի N 2 արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետը, որոշումեմ.
1. Մարիետա Վարդգեսի Ուրիշանյանին վարձակալության իրավունքով, քսանհինգ տարի ժամկետով, տարեկան 5032 (հինգ հազար երեսուներկու) դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, օգտագործման տրամադրել Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կարմրավան գյուղում գտնվող, 08-054-0119-029կադաստրային ծածկագրով, 1,2 հեկտար գյուղատնտեսական նշանակության (3-րդ կարգի վարելահող) հողամասը:
2. Պարտավորեցնել քաղաքացի Մարիետա Վարդգեսի Ուրիշանյանին՝ Աշոցքի համայնքապետարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագիր և դրանից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: