Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2018 թվականի N 38

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՈՑՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇՈՑՔԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդկետի, ՀայաստանիՀանրապետության  հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով ՀայաստանիՀանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 7/03.1/12196-18 գրությունը,  Հայաստանի ՀանրապետությանՇիրակիմարզի Աշոցք համայնքիավագանին որոշումէ.

1. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում ՀայաստանիՀանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի կառուցման համար անհատույց (մշտական) օգտագործման նպատակով Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող 08-015-001-0027-001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողատարածքից ՀայաստանիՀանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել 0.3060 հեկտար հողամաս  (հետագայում անշարժ գույք, հասցեն՝ Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 9-րդ փողոց, թիվ 2/1 ):

    2. Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` Կարեն Մանուկյանին՝

1) Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ հոդվածների համաձայն ՀայաստանիՀանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ կնքել անշարժ գույքի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր.

2) Հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել գործընթաց՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն փոխադրելու համար:

3. Սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:


Կողմ -10

ԱԲՐԵՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԵՍԱՅԱՆ ԵՍԱՅԻ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՄԻՇԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՐԱՊ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՀՐԱՆՏԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(145.39 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner