Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 82
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2019 թվականի N 82

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 8 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ (ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 1180-Ն որոշման, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 11-րդ, 16-րդ և «Քաղաքացիական պաշտպանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով  և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2015 թվականի փետրվարի 25-ի N27-Ա և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի Հայաստանի 2019 թվականի ապրիլի 4-ի N75-Ա որոշումները, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ նախապես բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման, նախապատրաստման և միջոցառումների անցկացման ապահովման նպատակով, որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակչության տարահանման հանձնաժողովի (այսուհետ տարահանման հանձնաժողով) կազմը` համաձայն հավելված 1-ի:

2.   Տարահանման հանձնաժողովի կազմում ստեղծել աշխատանքային խմբեր` համաձայն հավելված 2-ի:

       3. Հաստատել  տարահանման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 3-ի:

       4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում գործող  կազմակերպությունների ղեկավարներին՝ ստեղծել օբյեկտային տարահանման հանձնաժողովներ և նրանց կազմում աշխատանքային խմբեր, երկամսյա ժամկետում կազմել կազմակերպությունների տարահանման պլաններ` համաձայնեցնելով Շիրակի մարզային փրկարարական վարչության հետ:

 

      5.Տարահանման  հանձնաժողովին` համագործակցելով Շիրակի մարզային փրկարարական վարչության հետ եռամսյա ժամկետում լրամշակել «Աշոցք  համայնքի բնակչության տարահանման պլանը» և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի հաստատմանը:

          6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի թվով 8 բնակավայրերի ուսումնական հաստատություններում ստեղծել բնակչության տարահանման (ընդունման) հավաքակայաններ` ՏՀԿ (ԸՀԿ) առանձին 19, 20, 43, 44, 45, 46, 47, 48, 49  թվերով համարակալված:

        7. Աշոցք համայնքի բնակչության  տարահանման (ընդունման) հավաքակայաններում պետ և պետի տեղակալներ նշանակել համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին և նրանց տեղակալներին:

8. Աշոցք համայնքի բնակչության   տարահանման հավաքակայանների պետերին` որոշել տարահանման (ընդունման) հավաքակայանների կառուցվածքը և վարչակազմը, հաստատելհաստիքացուցակները, տարահանման  հանձնաժողովի նախագահի հաստատմանը ներկայացնել ՏՀԿ (ԸՀԿ) կանոնադրությունները, եռամսյա ժամկետում մշակել և  հաստատել` ՏՀԿ (ԸՀԿ) կառուցվածքային մարմինների գործառնական պարտականությունները, ինչպես նաև ապահովել ՏՀԿ (ԸՀԿ) անհրաժեշտ փաստաթղթերի և մատյանների առկայությունը:

        9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի   տեղակալի` տարահանման հանձնաժողովի նախագահի վրա:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(454.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner