Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 05/09/2017 10:00
Վարող ԱՐԹՈՒՐ ԱԼՈՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԿԱՐԵՆ ԱԲՐԵՅԱՆ, ԱՎԵՏԻՔ ԱՄԻՐՅԱՆ, ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄԱՎՈՆՅԱՆ, ՆՈՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ, ԱՐՍԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱԼԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԻՍԿՈՒՀԻ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, ԳՈՀԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԽՉՈՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԷՄԻԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՆԵԼԼԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԷԴԳԱՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Համայնքապետարանում և վարչական ղեկավարների նստավայրերում ընթացիկ աշխատանքների մասին
Բովանդակություն *

 Խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը ներկայացրեց 8 ամսվա կտրվածքով համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և հորդորեց բնակավայրերի վարչական ղեկավարներին մնացած մեկ ամսվա ընթացքում ջանքեր գործադրել բյուջեի 9 ամսվա պլանը ամբողջությամբ կատարելու ուղղությամբ: Մասնավորապես նշվեց, որ Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Կրասար, Կարմրավան և Աշոցք բնակավայրերում վատ են հողի հարկի, Թավշուտ, Կրասար գյուղերում՝ վարձակալական վճարների, գրեթե բոլոր բնակավայրերում՝ տեղական տուրքերի և վճարների, շենք-շինությունների գույքահարկի գանձման աշխատանքները:
 Խորհրդակցության ժամանակ խոսակցություն գնաց բյուջեով և հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, աղբահանության կազմակերպման, ջրամատակարարման խնդիրների մասին:
 Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարի տեղակալը ներկայացրեց տեղերում ՀԿՏՀ-ի վարման ընթացքում նկատված թերություններն ու բացթողումները, հորդորեց խնամքով վարվել համակարգչային տեխնիկայի հետ և պահպանել անվտանգ շահագործման կանոնները:
 Ամփոփելով խորհրդակցությունը համայնքի ղեկավարը կոնկրետ կատարման ժամկետներով տվեց հանձնարարականներ:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner