Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 231

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

        Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 12-ի N 21-Ն որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդներ և մրցույթներ կազմակերպող ու անցկացնող Աշոցքի համայնքային հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 30-ի N 5 արձանագրությունը, որոշումեմ.

 1. Արման Սարգսի Մելքոնյանինվարձակալության իրավունքով, քսանհինգ տարի ժամկետով, տարեկան 1544 (մեկ հազար հինգհարյուր քառասունչորս) դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, օգտագործման տրամադրել Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի  Ղազանչի գյուղում գտնվող, կադաստրային ծածկագիր 08-075-0222-0001-ից, 0,60  հեկտար   գյուղատնտեսական նշանակության (4-րդ կարգի վարելահող) հողամասը:

2. Պարտավորեցնել քաղաքացի Արման Սարգսի Մելքոնյանին՝ Աշոցքի համայնքապետարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագիր և դրանից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Աշոցք