Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Խաչիկ Քոթանջյանի դիմումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող քաղաքացիներ Սարգիս Քոթանջյանին, Թուրվանդ Քոթանջյանին և Խաչիկ Քոթանջյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, բնակավայր Սիզավետ, 1-ին փողոց, հողամաս 36, հասցեում գտնվող, 08-106-009-013 կադաստրային ծածկագրով հողամասը /գրանցված 2005 թվականի օգոստոսի 19-ին վկայական N 1984294/ տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, բնակավայր Սիզավետ, 1-ին փողոց, հողամաս 36: