Այսօր: Կիրակի, 7 Դեկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59-Ա
 

Զեկ. ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՀԵՐՄԻՆԵ ՀՐԱՉԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20–ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2024 թվականի հունիսի 3-ից 7-ը իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի հունիսի 17-ի թիվ ԻՀ 01 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.

  1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու անդամ Հերմինե Հրաչիկի Վարդանյանի լիազորությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու մեկ հերթական նստաշրջանում գումարված թվով 7 նիստերի կեսից ավելին անհարգելի պատճառով բացակայելու հիմքով:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման առաջին կետով սահմանված գործառույթների իրականացումը և սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հերմինե Հրաչիկի Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner