Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 58-Ա որոշումը և 2025 թվականի հոկտեմբերի 24-ին Աշոցքի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 1 արձանագրությունը, որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող (վկայական՝ N 12092025-08-0019) 08-042-0216-0037 կադաստրային ծածկագրով 8,15611 հեկտար 5-րդ կարգի արոտը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 12 տարի ժամկետով, 33000 (երեսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Արշաքկ Կուրղինի Սիմոնյանին (բնակության հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ,Աշոցք համայնք, բնակավայր Գոգհովիտ, անձնագիր՝ AU0530324, տրված՝ 03.12.2021 թվական, 034-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր: 2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ենթակա են պետական գրանցման` վարձակալի միջոցներով: