Այսօր: Կիրակի, 7 Դեկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 55-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԱԶԱՆՉԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-075-0018-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԺՈՒԼԲԵՐՏԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՀՈՎՍԵՓԻ ԹԻԹՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

  1. Քաղաքացիներ Արմենուհի Ժուլբերտի Աբրահամյանի և Կարեն Հովսեփի Թիթոյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի 1-ին փողոց, բնակելի տուն 11 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 1751.55 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմենուհի Ժուլբերտի Աբրահամյանին և Կարեն Հովսեփի Թիթոյանին:
  2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 248720 (երկու հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
  3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

Կողմ -9

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner