Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի՝ Տիգրան Սերգեյի Կոնդյանը, իր 2024 թվականի հուլիսի 14-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0020-0088 կադաստրային ծածկագրով 0.002607 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0020-0088 կադաստրային ծածկագրով 0.002607 հեկտար հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 21.75 քառակուսի մետր ներքին և 26.07 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը (անշարժ գույքի հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, 1-ին փողոց, 3-րդ փակուղի ավտոտնակ 4/4, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04072024-08-0023) ուղղակի կարգով 17670 (տասնյոթ հազար վեց հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած ֆիզիկական անձ, քաղաքացի՝ Տիգրան Սերգեյի Կոնդյանին (հետագայում քաղաքացի) (անձնագիր` AS0462677, տրված` 25.18.2018թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Աշոցք, 1-ին փողոց, 2-րդ անցուղի, շենք 3, բնակարան 3):
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:
|