Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Արթուրիկ Հովհաննիսյանի դիմումը որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բաշգյուղ բնակավայրում գտնվող քաղաքացիներ Արթուրիկ Համբարձումի Հովհաննիսյանին, Արփիկ Հովհաննիսյանին, Զարուհի Վանիկի Հովհաննիսյանին, Լուսինե Արտուրիկի Հովհաննիսյանին և Համբարձում Արտուրիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Սարապատ համայնք, բնակավայր Բաշգյուղ, 3-րդ փողոց, բնակելի տուն 5 հասցեում գտնվող, 08-025-005-003-1 կադաստրային ծածկագրով բնակելի տանը /գրանցված 2011 թվականի փետրվարի 8-ին վկայական 2632905/ տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, բնակավայր Բաշգյուղ, 2-րդ փողոց, բնակելի տուն 5: