Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Համաձայնություն տալ <<Աշոցք համայնքի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Զույգաղբյուր, Մուսայելյան, Կրասար, Սիզավետ բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքներ>>, <<Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցուղու և հինգ բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ>>, <<Աշոցք համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգհովիտ, Բաշգյուղ և Մուսայելյան բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում>>, <<Աշոցք համայնքի Փոքր Սարիար, Կաքավասար, Թավշուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Սալուտ և Արփենի բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցում>>, <<Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ>>, <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ցողամարգ, Կարմրավան և Զույգաղբյուր բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում>>, <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում>>, <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի մշակույթի տան և Վարդաղբյուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգում>>, և <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի կարիքների համար կոմունալ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում>> սուբվենցիոն ծրագրային հայտերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների 2025 թվականի ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը: |