Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով, 50-րդ կետով և հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին հասցեագրված Արագած Կարապետյանի դիմումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում գտնվող քաղաքացիներ Արարատ Շահենի Կարապետյանին, Ղալամ Գրիգորի Կարապետյանին, Արմեն Արարատի Կարապետյանին, Արագած Արարատի Կարապետյանին և Աննա Արարատի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, բնակավայր Կրասար, 12-րդ փողոց, հողամաս 8, հասցեում գտնվող, 08--058-0001-0027 կադաստրային ծածկագրով հողամասը / վկայական N 22052025-08-0079/ տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, բնակավայր Կրասար, 12-րդ փողոց, հողամաս 8: