Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի հունիսի 28-ի N01//05967-2024 գրությամբ ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2024 թվականի հունիսի 3-ից 7-ը իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի հունիսի 17-ի թիվ ԻՀ 01 արձանագրությունում նշված խախտումներն ընդունել ամբողջությամբ՝ համաձայն հավելվածի:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝
1) Միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի հունիսի 17-ի թիվ ԻՀ 01 արձանագրությունում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի վրա: