Այսօր: Կիրակի, 7 Դեկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Ռուբեն Պարույրի Պետրոսյանը /ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք, գ․ Ցողամարգ, 3-րդ փողոց, տուն 16, AX0230801/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տվյալների հարկման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ցողամարգ բնակավայրի տարածքում գտնվող ներքոհիշյալ անշարժ գույքերը հանդիսանում են քաղաքացի Ռուբեն Պարույրի Պետրոսյանի սեփականությունը և հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`

1) գ. Ցողամարգ, /կադաստրային ծածկագիր՝ 08-112-0017-0012/ 0,214 հա բնակելի կառուցապատման հողի համար,

2) գ. Ցողամարգ, /կադաստրային ծածկագիր՝ 08-112-0104-0002/ 2,521 հա անջրդի վարելահողի համար,

3) գ. Ցողամարգ, /կադաստրային ծածկագիր՝ 08-112-0116-0066/ 0,971 հա անջրդի վարելահողի համար,

4) գ. Ցողամարգ, /կադաստրային ծածկագիր՝ 08-112-0115-0025/ 1,688 հա անջրդի վարելահողի համար,

ընդհանուր մինչև 2020 թվականը ապառքը՝ 429 069 ՀՀ դրամ, տույժ՝ 213 743 ՀՀ դրամ, վճարման ենթակա՝ 642 812 ՀՀ դրամ, 2021-2025 թվականներին՝ ապառք՝ 87 926 ՀՀ դրամ, տույժ՝ 24 982 ՀՀ դրամ, ենթակա վճարման՝ 112 908 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 755 720 ՀՀ դրամ պարտք։

Ռուբեն Պարույրի Պետրոսյանը պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռուբեն Պարույրի Պետրոսյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո, պնդում չի ներկայացրել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:

Համաձայն Հայաստանի Հանարապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ, 398-րդ և 401-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-60-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Քաղաքացի Ռուբեն Պարույրի Պետրոսյանից հօգուտ Աշոցք համայնքի բյուջե գանձել 755 720 (յոթ հարյուր հիսունհինգ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ պատշաճ ձևով հանձնել Ռուբեն Պարույրի Պետրոսյանին։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից (ashotsq.am և azdarar.am կայքերի միջոցով):

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աշոցք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանարապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner