Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով հաստատված հավելվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2024 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշման վերնագրից և բովադակությունից հանել 2024 թվականի թիվը և բառը:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2024 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշման հավելված N3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
|