Այսօր: Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՎՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում 2024 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցած՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 144 աշակերտի համար նախատեսված և 80 տեղանոց մանկապարտեզով կրթահամալիրի կառուցման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային առաջին քննարկման» արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «Մալաք» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված և 80 տեղանոց մանկապարտեզով կրթահամալիրի կառուցման աշխատանքներին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner