|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հուլիսի 2024 թվականի N 56-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՎՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում 2024 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցած՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 144 աշակերտի համար նախատեսված և 80 տեղանոց մանկապարտեզով կրթահամալիրի կառուցման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային առաջին քննարկման» արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.
- Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «Մալաք» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված և 80 տեղանոց մանկապարտեզով կրթահամալիրի կառուցման աշխատանքներին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -9 ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|