|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հուլիսի 2024 թվականի N 55-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԱԶԱՆՉԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-075-0018-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԺՈՒԼԲԵՐՏԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՀՈՎՍԵՓԻ ԹԻԹՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Քաղաքացիներ Արմենուհի Ժուլբերտի Աբրահամյանի և Կարեն Հովսեփի Թիթոյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի 1-ին փողոց, բնակելի տուն 11 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 1751.55 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմենուհի Ժուլբերտի Աբրահամյանին և Կարեն Հովսեփի Թիթոյանին:
- Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 248720 (երկու հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
|
Կողմ -9 ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|