Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի՝ Տիգրան Սերգեյի Կոնդյանը, իր 2024 թվականի հուլիսի 14-ի դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-015-0020-0088 կադաստրային ծածկագրով 0.002607 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Քաղաքացիներ Արմենուհի Ժուլբերտի Աբրահամյանի և Կարեն Հովսեփի Թիթոյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրի 1-ին փողոց, բնակելի տուն 11 հասցեավորմամբ բնակելի նշանակությամբ շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից` 1000 քառակուսի մետրից ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 1751.55 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմենուհի Ժուլբերտի Աբրահամյանին (անձնագիր` AV 0410706, տրված` 07.09.2022թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ղազանչի, 1-ին փողոց, բնակելի տուն 3) և Կարեն Հովսեփի Թիթոյանին (անձնագիր` AU 0566875, տրված` 07.01.2022թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ղազանչի, 1-ին փողոց, բնակելի տուն 3):
- Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով` 248720 (երկու հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
|