Այսօր: Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 57-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 57-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՑ 7-Ը ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի հունիսի 28-ի N01//05967-2024 գրությամբ ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2024 թվականի հունիսի 3-ից 7-ը իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի հունիսի 17-ի թիվ ԻՀ 01 արձանագրությունում նշված խախտումներն ընդունել ամբողջությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝

    1) Միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

    2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի հունիսի 17-ի թիվ ԻՀ 01 արձանագրությունում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի վրա:


Կողմ -9

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱՅԿՅԱՆ ԼԻԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԹԻՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(402.00 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner