2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 1-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անց է կացվելու <<ՀՀ Վարչապետի գավաթ>> սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլը։ Շիրակի մարզի հավաքական թիմը ձևավորելու նպատակով փետրվարի 11-12-ը Հայաստանի <<Դինամո>> ՄՀԿ-ի Շիրակի մասնաճյուղում ( հասցեն ք․ Գյումրի, Ղորղանյան 91) անց են կացվելու մարզային ընտրական մրցումներ։
Մարզային ընտրական մրցումներին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աշոտ Հովհաննիսյանին կամ զանգահարել 094823655 հեռախոսահամարով։