Հարգելի բնակիչնե՛ր, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2015թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ-ի հուլիսի 12-ին ժամը 13։00-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի գյուղապետարանի շենքում տեղի կունենա «Մալաք» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Բավրա բնակավայրում 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Նախատեսվող գործունեությունը նախաձեռնում է ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանը: Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող եք ներկայացնել մինչև 08.07.2024թ-ի ժ. 18.00: Հանրային լսման համար լիազոր անձ է Աշոցքի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Հմայակ Մարտիրոսյանը: Հեռ.՝ 093314348: