|
31.12.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ աշոցքցիներ, մի քանի ժամից պատմություն կդառնա 2025 թվականը՝ ամփոփելով մեր համատեղ համառ աշխատանքն ու ձեռքբերումները:Անցնող տարին մեր համայնքի համար եղել է կարևոր ծրագրերի իրականացման, առաջընթացի, կայունության և արդյունավետ տարի: 2025 թվականին՝ պետության հետ համագործակցությամբ մեր համայնքում կյանքի են կոչվել ոլորտային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրեր, որոնք միտված են բնակիչների կյանքի որակի բարձրացմանը: Եվ մեր համատեղ ջանքերի շնորհիվ են հաղթահարվում դժվարություններ, իրականություն դառնում ցանկություններ: Իսկ տարվա ձեռքբերումները վկայում են՝ դեռ շատ անելիքներ կան, որոնք պահանջում են շարունակական ընթացք և համակարգված մոտեցում:Եվ միայն համախմբված, բարձր ...
Մանրամասն |
|
|
19.12.25
ԼՈՒՅՍՈՎ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ ԵՐԵԿՈ
|
Այսօր վառվեցին Աշոցքի տոնածառի լույսերը։ Շնորհակալ ենք բոլորին ներկայության, ոգևորության և գեղեցիկ երեկոն մեզ հետ կիսելու համար։  Թող մեր համայնքը լուսավոր լինի։  Թող բարով գա նոր տարին։  Թող խաղաղություն լինի հայոց աշխարհում։
|
|
|
16.12.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 25-ի N 45-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 1-ին փողոց 30 դպրոց հասցեներում գտնվող պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործարար ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Աշոցքի ...
Մանրամասն |
|
|
19.11.25
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն։  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են եկամուտների հավաքագրմանը, սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, ներքին կարգապահական կանոններին վերաբերող հարցեր։  Խորհրդակցության ավարտին ոլորտային պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
|
|
|
10.11.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Այսօր Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը հուշանվերներով է պարգևատրել համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը շեշտել է յուրաքանչյուր աշխատողի կարևոր դերն ու նշանակությունը և շնորհակալություն հայտնել նվիրված և արդյունավետ աշխատանքի համար։
|
|
|
10.11.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի գործընկերներ, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ։ՏԻՄ ներկայացուցիչ լինելը նախ և առաջ պատասխանատվություն է՝ համայնքի շարունակական զարգացումն ապահովելու, բնակիչների կյանքի որակը բարձրացնելու, համայնքն ավելի կենսունակ դարձնելու մեծ պատասխանատվություն։ Ուժեղ ու զարգացած համայնքն է նույնքան ուժեղ ու զարգացած պետության գրավականը։ Ուրեմն, բոլորիս ստացավ աշխատանքից է կախված, թե ինչպիսի համայնքում և պետությունում կապրենք մենք և մեր զավակները։ Եվ թող բոլորիս աշխատանքը լինի համագործակցության այն լավագույն դրսևորումը, որով կյանքի կկոչվեն կենսական նշանակության բազում ծրագրեր։Շնորհավորելով ...
Մանրամասն |
|
|
06.11.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի N 46-Ա և N 47-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք և Շիրակ-7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Աշոցք խոշորացված համայնքը ներառող բնակավայրերի (Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, ...
Մանրամասն |
|
|
05.10.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի ՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է Ձեր դերն ու մեծ նշանակությունը մատաղ սերնդին կրթելու ու դաստիարակելու գործում: Դուք ոչ միայն գիտելիք եք տալիս, այլ նաև ոգեշնչում եք մտածելու, արարելու, ստեղծելու, գնահատելու։ Դուք լավագույն օրինակ եք ձեր սաների համար. Ձեր յուրաքանչյուր խոսք ոգեշնչման աղբյուր է, հավատի, դժվարությունները հաղթահարելու, պարտություններին դիմանալու, սխալներից սովորելու և երբեք հույսը կորցնելու կարևոր դաս։ Ձեր յուրաքանչյուր խոսք ու խրատ, ժպիտ ու հայացք ուղեցույց են և ապագայի անմար լույս։Սիրելի՛ մանկավարժներ, սերունդներ կրթելու, մարդկային արժեքներ փոխանցելու, արժանապատիվ ...
Մանրամասն |
|
|
03.10.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի հաղորդումը համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին փոխարինող Ա. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին փոխարինող Ա. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր Աշոցք) ...
Մանրամասն |
|
|
23.09.25
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԱԶԱՆՉԻ ԵՎ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
- Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրի 74 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, 26-ը՝ համայնքը։
- Ընդհանուր արժեքը կազմում է 15000000 ՀՀ դրամ։
- Աշխատանքներն իրականացնում է «ՇԻՆ ՊՐՈԵԿՏ ԳՐՈՒՊ » ՍՊԸ-ի և «Մ. Է. Դ. ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կոնսորցիումը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |