Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԳՅՈՒՂ, ՂԱԶԱՆՉԻ ԵՎ ԲԱՎՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՎ ՊԱՀԱՐԱՆԱՅԻՆ ԳԱԶԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐԻ ԵՎ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ <<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրում տեղակայված պահարանային գազի կարգավորիչ կետը՝ համալրված GS-74-27H(500) ճնշման կարգավորիչ 2 հատ, 57-159 տրամաչափի մետաղյա խողովակներով 258 մետր շարժական և 5 մետր անշարժ հենասյունները, Ղազանչի բնակավայրում տեղակայված պահարանային գազի կարգավորիչ կետը՝ համալրված GS-74-27H(2000) ճնշման կարգավորիչ 2 հատ, 159 տրամաչափի մետաղյան խողովակներով 186 մետր շարժական և 6 մետր անշարժ հենասյունները, Բավրա բնակավայրում տեղակայված պահարանային գազի կարգավորիչ կետը՝ համալրված GS-76-80H(500) ճնշման կարգավորիչ 1 հատ, 133-159 տրամաչափի մետաղյան խողովակներով 269 մետր շարժական և 5 մետր անշարժ հենասյուններ և Սարագյուղ, Ղազանչի, Բավրա բնակավայրերում տեղակայված պահարանային գազի կարգավորիչ կետերը և 2021-2022 թվականներին կառուցված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող վերգետնյա գազատարի հենասյունները շահագործման նպատակով անհատույց, 5 /հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner