Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի վճիռը և հաշվի առնելով, որ ըստ օրենքի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի ժառանգությունը ընդունած Կարեն Հակոբի Սարուխանյանը, իր 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումի համաձայն ընդունել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-045-0122-0005 կադաստրային ծածկագրով 0.016575 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-045-0122-0005 կադաստրային ծածկագրով 0.016575 հեկտար հողամասը, որի վրա գտնվող անասնագոմը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի (Ըստ օրենքի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի ժառանգորդ Կարեն Հակոբի Սարուխանյանի) սեփականությունը, ուղղակի կարգով 23536 (քսան երեք հազար հինգ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, Կարեն Հակոբի Սարուխանյանին (Ն.Ք.` 009412644, տրված` 08.06.2018թ, 016-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տիմիրյազև, 29) վաճառելու համար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը` քաղաքացու միջոցներով:
|