Այսօր: Ուրբաթ, 28 Հուլիսի 2017թ.
Պաշտոնական կայք
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.07.17 Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ

Հուլիսի 29-ին բոլորս մասնակցենք համապետական շաբաթօրյակին: Ավելի մաքուր ու բարեկարգ դարձնենք մեր շրջապատը:

Աշոցքի հանայնքապետարան

25.07.17 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Շիրակի մարզի՝
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ, Բավրա բնակավայրերը և Բավրայի մաքսատունը:

Աղբյուրը՝ http://www.ena.am/Info.aspx?id=5&lang=1

15.07.17 Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է բացվել
Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում հուլիսի 14-ին <Նոր հատիկ> անունը կրող գործարան է շահագործման հանձնվել: Առաջին հայկական հնդկացորենը մոտ օրերս արդեն կլինի հայաստանյան խանութներում: Հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքը կունենա Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD)և <Հայաստան> համահայկական հիմնադրամի` Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորման շնորհիվ:  <Մեզ համար այսօր հիշարժան օր է և ոչ միայն նրա համար, որ բացվում է նոր գործարան, այլ նաև այն բանի համար, որ սրանով մենք առաջին քայլն ենք անում մեզ մոտ գյուղատնտեսության բարեփոխումների ճանապարհին: Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք զարգացնել հնդկացորենի մշակումը ... Մանրամասն
14.07.17 Աշոցքի <Տիրամայր Նարեկ> հիվանդանոցն ունի նոր տոմոգրաֆիկ կաբինետ
Աշոցքի <Տիրամայր Նարեկ>  հիվանդանոցն այսուհետ շրջանի, Շիրակի մարզի ու Ջավախքի բնակչությանը կկարողանա բժշկական նոր ծառայություն մատուցել, հուլիսի 14-ին հիվանդանոցում բացվել է  համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ: Կաբինետի բացմանն աջակցել է Հայաստան համահայկական հիմնադրամը` Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամաբ:  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ողջունելով ներկաներին, խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Հայաստան համահայկական հիմնադրամին ու բարերարներին, այնուհետև բժշկական անձնակազմին կոչ արեց առավել մարդասիրական աշխատանք ցուցաբերել, քանզի ցանկացած ամենավերջին արտադրության սարքավորում կկորցնի նշանակությունը, եթե մասնագիտական ու մարդկային ... Մանրամասն
13.07.17 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Աղբյուրը՝ http://www.mes.am/hy/weather/item/2017/07/13/yexanak-13/

12.07.17 Վերանորոգվում է Սիզավետ – Մ1 ճանապարհը

Աշոցք համայնքի 2017թ.-2021թ. հնգամյա զարգացման ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսված Սիզավետ – Մ1 ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է վերանորոգել 2000 մետր հատված, որը գրեթե անանցանելի էր դարձել: Ծրագիրն իրականացվում է բացառապես համայնքի բյուջեի միջոցներով, ինչի համար կծախսվի մոտ 3 միլիոն դրամ: Աշխատանքները կկատարվեն մեկ ամսվա ժամանակամիջոցում:

04.07.17 Հաշվետու համերգ

Հուլիսի 3-ին համայնքի մարզա-մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ ԿԳՆ <<Ընտանիք>> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աջակցությամբ Աշոցքում գործող պարային խմբերի հաշվետու համերգը: Ներկաները հաճույքով դիտեցին կրտսեր, միջին և ավագ խմբերի սաների բոլոր կատարումները, որոնք մեծամասամբ ազգային և ժողովրդական պարացանկից էին վերցված: Հավելենք նաև, որ Աշոցքի մարզա-մշակութային կենտրոնի և <<Ընտանիք>> կենտրոնի համագործակցությունը համարյա չորս տարվա պատմություն ունի, որի ընթացքում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել:

1 2 3


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1

(0245) 21482

ashotsq.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner