2020 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 1100-ին, ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Բավրա, Գյումրի-Նինոծմինդա մայրուղի 63/5 հասցեում գտնվող, 08-026-0119-0026 կադաստրային ծածկագրով, 0.05653 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողամասի (վկայական՝ N01092020-08-0018) կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ:
Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվում է 40 տարի ժամկետով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքում անմաքս առևտրի խանութ կառուցելու նպատակով:
Մրցույթում հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի մեկնարկային չափը 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ է:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտներ) չկան:
Դիմումներն ընդունվում են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 13-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշոցքի համայնքապետարան:
Հասցե`ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, Հրապարակ 1
Հեռ. +374 245 21482
Վեբ կայք` ashotsq.am
Էլ. փոստ` ashotsq.shirak@mta.gov.am