Քաղաքացի Սերյոժա Նիկոլի Մելիքյանը դիմել է Աշոցք համայնքի ղեկավարին /դիմումը մուտքագրվել է Աշոցքի համայնքապետարանում 18.07.2025թ., թիվ 1111-ով/ իրեն և իր ընտանիքի անդամներին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.2340 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:
Նկատի ունենալով, որՑողամարգ համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունվարի 22-ի թիվ 01 որոշմամբ 0.2340 հեկտար մակերեսով տնամերձ հողամասը (այսուհետ՝ հողամաս) սեփականաշնորհվել է քաղաքացիներ` Սերյոժա Նիկոլի Մելիքյանին, Արմենուհի Ժոնիկի Մկրտչյանին, Էդվարդ Սերյոժայի Մելիքյանին, Աղվան Սերյոժայի Մելիքյանին և Րաֆֆի Սերյոժայի Մելիքյանին, հողամասի (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 26, կադաստրայինծածկագիրը՝ 08-112-0007-0006) վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության39.77քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 49,35 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինություները, 167,67 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքը, 0,33 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը և 113,42 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը կառուցվել են 1935-1993 թվականներին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը), իսկ ինքնակամ կառուցված 98,31 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության անասնաշենքը` 2013 թվականին:
Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 202495HCJF ծածկագրով։
Հաշվի առնելով որ 0,234 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացինների կյանքին ու առողջությանը, կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոներին համապատասխան, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությանք քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5- թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի, ինչպես նաև 22․1 կետիպահանջների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և 42 հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 25 փետրվարի 2021 թվականիN 233-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով և 50-րդ կետով,որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնքի Ցողամարգ բնակավայրի, 4-րդ փողոց, 26 հասցեում գտնվող Սերյոժա Նիկոլի Մելիքյանին (ծնված՝ 13.06.1957թ., անձնագիր` AU 0434917, տրված` 15.09.2021թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 20), Արմենուհի Ժոնիկի Մկրտչյանին (ծնված՝ 10.02.1962թ., անձնագիր` AX 0490968, տրված` 25.09.2024թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 20),Էդվարդ Սերյոժայի Մելիքյանին (ծնված՝ 28.10.1984թ., նույնականացման քարտ` 007972722, տրված` 05.02.2016թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 20), Աղվան Սերյոժայի Մելիքյանին(ծնված՝ 14.09.1988թ., նույնականացման քարտ` 009478751, տրված` 01.03.2018թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 20) և Րաֆֆի Սերյոժայի Մելիքյանին(ծնված՝ 16.03.1991թ., նույնականացման քարտ` 013339981, տրված` 06.08.2022թ, 034-ի կողմից, բնակության հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 20) բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,234 հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 370․54 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նպատակային նշանակության շենք, շինությունները ճանաչել օրինական առանց վճարների գանձման։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Աշոցք համայնքի Ցողամարգ բնակավայրի, 4-րդ փողոց, 26 բնակելի տուն հասցեի 0.234 հեկտար մակերեսով հողամասի վրա 2013 թվականին ինքնակամ կառուցված 98․31 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական սահմանված վճարի դիմաց։
3. Շինության օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 52690 (հիսուներկու հազար վեց հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ։
4. Քաղաքացիներ` Սերյոժա Նիկոլի Մելիքյանին, Արմենուհի Ժոնիկի Մկրտչյանին, Էդվարդ Սերյոժայի Մելիքյանին, Աղվան Սերյոժայի Մելիքյանին և Րաֆֆի Սերյոժայի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղ Ցողամարգ 4-րդ փողոց, բնակելի տուն 26 հասցեում գտնվող 08-112-0007-0006 կադաստրային ծածկագրով բնակելի նշանակության բնակելի տանը տալ հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Ցողամարգ, 4-րդ փողոց, բնակելի տուն 26:
5. Վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
7. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։