|
10.11.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Այսօր Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը հուշանվերներով է պարգևատրել համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը շեշտել է յուրաքանչյուր աշխատողի կարևոր դերն ու նշանակությունը և շնորհակալություն հայտնել նվիրված և արդյունավետ աշխատանքի համար։
|
|
|
10.11.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի գործընկերներ, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ։ՏԻՄ ներկայացուցիչ լինելը նախ և առաջ պատասխանատվություն է՝ համայնքի շարունակական զարգացումն ապահովելու, բնակիչների կյանքի որակը բարձրացնելու, համայնքն ավելի կենսունակ դարձնելու մեծ պատասխանատվություն։ Ուժեղ ու զարգացած համայնքն է նույնքան ուժեղ ու զարգացած պետության գրավականը։ Ուրեմն, բոլորիս ստացավ աշխատանքից է կախված, թե ինչպիսի համայնքում և պետությունում կապրենք մենք և մեր զավակները։ Եվ թող բոլորիս աշխատանքը լինի համագործակցության այն լավագույն դրսևորումը, որով կյանքի կկոչվեն կենսական նշանակության բազում ծրագրեր։Շնորհավորելով ...
Մանրամասն |
|
|
06.11.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի N 46-Ա և N 47-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք և Շիրակ-7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Աշոցք խոշորացված համայնքը ներառող բնակավայրերի (Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, ...
Մանրամասն |
|
|
05.10.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի ՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է Ձեր դերն ու մեծ նշանակությունը մատաղ սերնդին կրթելու ու դաստիարակելու գործում: Դուք ոչ միայն գիտելիք եք տալիս, այլ նաև ոգեշնչում եք մտածելու, արարելու, ստեղծելու, գնահատելու։ Դուք լավագույն օրինակ եք ձեր սաների համար. Ձեր յուրաքանչյուր խոսք ոգեշնչման աղբյուր է, հավատի, դժվարությունները հաղթահարելու, պարտություններին դիմանալու, սխալներից սովորելու և երբեք հույսը կորցնելու կարևոր դաս։ Ձեր յուրաքանչյուր խոսք ու խրատ, ժպիտ ու հայացք ուղեցույց են և ապագայի անմար լույս։Սիրելի՛ մանկավարժներ, սերունդներ կրթելու, մարդկային արժեքներ փոխանցելու, արժանապատիվ ...
Մանրամասն |
|
|
03.10.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի հաղորդումը համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին փոխարինող Ա. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին փոխարինող Ա. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր Աշոցք) ...
Մանրամասն |
|
|
23.09.25
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԱԶԱՆՉԻ ԵՎ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
- Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրի 74 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, 26-ը՝ համայնքը։
- Ընդհանուր արժեքը կազմում է 15000000 ՀՀ դրամ։
- Աշխատանքներն իրականացնում է «ՇԻՆ ՊՐՈԵԿՏ ԳՐՈՒՊ » ՍՊԸ-ի և «Մ. Է. Դ. ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կոնսորցիումը։
|
|
|
21.09.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի աշոցքցիներ, հարգելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առթիվ։Անկախության հասնելու ճանապարհը շատ բարդ է եղել և դարձել մեր ժողովրդի անսասան կամքի, միասնականության և պայքարի պտուղը։ Բայց նույնքան բարդ է ու պատասխանատու նաև անկախությունը պահպանելը։ Մենք պարտավոր ենք պատասխանատվությամբ և միասնականությամբ շարունակել գործել և արարել, որ մեր պետությունը շենանա ու շարունակի զարգանալ։Տոնացույցում առանձնացող օրը ոչ միայն հպարտության, ինքնորոշման իրավունքի հաղթանակի օր է, այլ նաև՝ խոնարհումի։ Հավե'րժ փառք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի ընկած քաջորդիներին։ Նրանց սխրանքն ու անմահ հիշատակն ուղենիշ են մեզ՝ առաջ շարժվելու, երբեք չկոտրվելու, մեր հայրենիքը զարգացնելու ...
Մանրամասն |
|
|
03.09.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
2025 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Աշոցքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին /զեկուցող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար Կ. Մանուկյան/:Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանին (ըստ օրենքի Հակոբ Ալեքսանի Սարուխանյանի ժառանգությունը ընդունած Կարեն Հակոբի Սարուխանյանին) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի ...
Մանրամասն |
|
|
01.09.25
ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
|
|
Աշոցք համայնքի բնակավայրերի դպրոցներում տոնական բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Այս տարի համայնքում առաջին դասարան հաճախեց 86 երեխա։
|
|
|
01.09.25
ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ,ուսանողներ, դասախոսներ, կրթության և գիտության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։Թող նոր ուսումնական տարին արժևորվի առաջընթացով, կրթական ու ստեղծագործական ձեռքբերումներով, հետաքրքիր և նոր բացահայտումներով, վերելքներով և մեծ հաղթանակներով։Առանձնակի ջերմությամբ եմ շնորհավորում առաջին դասարանցիներին։ Այսօր առաջին անգամ դուք ոտք եք դնում գիտելիքի հեքիաթային աշխարհ՝ դպրոց։ Այստեղ դուք կկրթվեք, կսովորեք գնալ նպատակների հետևից, կսովորեք սիրել հայրենիքը, կճանաչեք աշխարհը... Դպրոցը կդառնա հարազատ օջախ՝ ստեղծարար մտքի, մեծ գաղափարների, լուսավոր ապագայի սկզբնաղբյուր։Եվս մեկ անգամ ընդունեք ջերմ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |