Աշոցք համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ Աշոցքի համայնքապետարանում և բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում տեղադրված են POS-տերմինալներ, որոնց միջոցով բնակիչները կարող են անկանխիկ՝ բանկային քարտերով կատարել իրենց հարկային պարտավորությունները:
Վճարումներ կատարելով POS-տերմինալներով դուք՝
- խնայում եք ժամանակ և ֆինանսական միջոցներ,
- խուսափում միջնորդավճարներից,
- օգտվում ավելի հարմար ու պարզեցված ծառայություններից։