Հարգելի բնակիչներ
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումների կատարումը և վճարումների ստացումը) իրականացնում են անկանխիկ ձևով:
Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձիք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով: