Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տալու մասին» N 13-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետում՝ «30000 (երեսուն հազարական)» թիվը ու բառերը փոխարինել «40000 (քառասուն հազարական)» թվով ու բառերով: |