Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 7-Ն որոշման հավելվածի՝
1. 8-րդ կետի «երեք» բառը փոխարինել «չորս» բառով,
2. 8-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ,
4) զբոսաշրջության հարցերի ԽՄ։ |