Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 18-ի N 43-Ա որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդներ և մրցույթներ կազմակերպող ու անցկացնող Աշոցքի համայնքային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 25-ի N 1 արձանագրությունը, որոշումեմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի Համլետ Մարտիկի Ղարիբյանին հինգ տարի ժամկետով, տարեկան 12600 (տասներկու հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճարով, կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ թաղամաս, 9-րդ փողոց, 1/2 հողամաս հասցեում գտնվող, 08-015-0023-0013 կադաստրային ծածկագրով, 0.0032 հեկտար մակերեսով բնակավայրերի հողեր նպատակայիննշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (վկայական N 22052025-08-0032):
2. Պարտավորեցնել Համլետ Մարտիկի Ղարիբյանին՝ Աշոցքի համայնքապետարանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման պայմանագիր և այն օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: