|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Աշոցք ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Աշոցք, 0245 2-14-82, ashotsq.hamaynq@mail.ru |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
08 դեկտեմբերի 2020 թվականի N 1 |
Աշոցք համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում |
2020թ. դեկտեմբերի 8-ին Աշոցքի համայնքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել նվիրված համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծին: Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, հաշվապահներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Նախագիծը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Նարինե Հարությունյանը: Առանձին հոդվածներով նախատեսված ծախսերի վերաբերյալ պարզաբանումներ և հիմնավորումներ տվեց համայնքի ղեկավարին փոխարինող Լևոն Կոնդյանը: Այնուհետև ծավալվեց քննարկում, որի ժամանակ մասնակիցները իրենց կարծիքը հայտնեցին նախագծի վերաբերյալ: Եղան բազմաթիվ առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի կառնվեն նախագծի լրամշակման ընթացքում: |
|
|
|