Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին>> N 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Աշոցքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը թափուր է` որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Աշոցքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի սեպտեմբերի 4-ին անցկացնել մրցույթ՝ համաձայն հավելվածի:
- Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը սահմանված կարգով հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային «http://www.azdarar.am» և համայնքի պաշտոնական համացանցային «www.ashotsq.am» կայքերում, ինչպես նաև դրանք փակցնել համայնքապետարանի տեղեկատվական ցուցատախտակին:
- Թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով:
|