Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի հուլիսի 14-ի թիվ 03/13183-2023 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականությունը հանդիսացող, 08-015-0131-0059 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 21,9545 հեկտար վարելահողերը անհատույց, անորոշ ժամկետով (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գիտա-արտադրական գործունեություն իրականացնելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
|