Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 1-ին կետի 14-րդ ենթակետը և հաշվի առնելով քաղաքացի Մուշեղ Մանուկի Սարգսյանի 2022 թվականի փետրվարի 25-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմաններում գտնվող /բնակավայր՝ Թորոսգյուղ/, քաղաքացի Մուշեղ Մանուկի Սարգսյանի կողմից վարձակայության իրավունքով օգտագործվող /Վկայական N 21022022-08-0032/ 0.131079 հեկտար համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտ հողատեսքի 08-042-0205-0027 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում հեղուկ վառելանյութի ավտոլիցքավորման կայան կառուցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասն օտարելու համար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունները փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |