Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 68-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշոցք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 46-Ա ԵՎ N 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ԵՎ ՇԻՐԱԿ-7 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՇՈՑՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԵՐԱՌՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ԱՇՈՑՔ, ԲԱՎՐԱ, ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ, ԹԱՎՇՈՒՏ, ԿԱՐՄՐԱՎԱՆ, ԿՐԱՍԱՐ, ՂԱԶԱՆՉԻ, ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ, ՍԱՐԱԳՅՈՒՂ, ՍԻԶԱՎԵՏ, ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ, ԹՈՐՈՍԳՅՈՒՂ, ԱՐՓԵՆԻ, ԲԱՇԳՅՈՒՂ, ԳՈԳՀՈՎԻՏ, ԼԵՌՆԱԳՅՈՒՂ, ԿԱՔԱՎԱՍԱՐ, ՀԱՐԹԱՇԵՆ, ՁՈՐԱՇԵՆ, ՄՈՒՍԱԵԼՅԱՆ, ՍԱԼՈՒՏ, ՍԱՐԱՊԱՏ, ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ, ՑՈՂԱՄԱՐԳ, ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հատատված կարգով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 16-ի N 2-16 և N 2-21 դրական եզրակացությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Աշոցք խոշորացված համայնքը ներառող բնակավայրերի (Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար) գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտեվորման նախագծերը) հաստատելու մասին» N 46-Ա և «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Աշոցք համայնքը ներառող բնակավայրերի (Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Ձորաշեն, Մուսաելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար) գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտեվորման նախագծերը) հաստատելու մասին» N 47-Ա որոշումները։
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Աշոցք խոշորացված համայնքը ներառող բնակավայրերի (Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար) գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտևորման նախագծերը)՝ համաձայն հավելված N1-ի։
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Աշոցք համայնքը ներառող բնակավայրերի (Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Ձորաշեն, Մուսաելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար) գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտևորման նախագծերը)՝ համաձայն հավելված N2-ի։
  4. Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները /հողամասերի կատիգորիայի տրանսֆորմացիա/ համարել փոփոխված՝ ապահովելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածի պահանջները, ըստ հավելված N1, N2-ի։
  5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner