Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերը, նկատի ունենալով, որ քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավարի տարածքում գտնվող 08-045-0121-0025 կադաստրային ծածկագրով 2.5 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 24 հողամաս, Վկայական N 16022022-08-0024/ հարակից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-045-0121-0026 կադաստրային ծածկագրով 1.2 հեկտար մակերեսով հողամասը /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 25 հողամաս, Վկայական՝ N 05082022-08-0027/ հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով, հաշվի առնելով քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանի 2022 թվականի օգոստոսի 23-ի դիմումը՝ իր սեփականությունը հանդիսացող հողամասում զբոսաշրջիկների, լեռնագնաց և ձմեռային մարզաձևերի սիրողական խմբերի և բնակչության սպասարկման համար հանգստի և մարզա-առողջարարական կենտրոն կառուցապատելու համար հողամասի ընդլայնման հրատապ անհրաժեշտության մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավարի տարածքում գտնվող 08-045-0121-0025 կադաստրային ծածկագրով 2.5 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 24 հողամաս, Վկայական N 16022022-08-0024/ հարակից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-045-0121-0026 կադաստրային ծածկագրով 1.2 հեկտար մակերեսով հողամասը /հասցեն՝ մարզ Շիրակ, համայնք Աշոցք, գյուղ Լեռնագյուղ, 1-ին փողոց, 25 հողամաս, Վկայական՝ N 05082022-08-0027/,որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչների հիմքով, այդ հողամաը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 93 (իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, 1.2 հեկտար հողամասի համար 1116000 /մեկ միլիոն մեկ հարյուր տասնվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Ռուզաննա Սամվելի Ղազարյանին (անձնագիր՝ 008524639, տրված՝ 19.10.2016թ, 001-ի կողմից, բնակության հասցե Աշոցք համայնք, գ. Աշոցք 1-ին փողոց 2-րդ փակուղի տուն 7):
2. Նշել, որ
1)օտարվող հողամասը չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
2) հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
3) օտարվող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողերի կազմում։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար՝ Կարեն Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: