Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Աշոցքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔ
Հրամանի նախագիծ
 
Դիտել Աշխատակազմի քարտուղարի հրամանները

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2025 թ.

ՏԻԳՐԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 2.3-1/ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի <<Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին>> N 1002-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի հունիսի 20-ի N 02.1//05558-2025 գրությունը և Տիգրան Հակոբյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

  1. Տիգրան Սամվելի Հակոբյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր՝ 2.3-1/ ժամանակավոր պաշտոնակատար:
  2. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքել 2025 թվականի հունիսի 25-ից մինչև թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  3. Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի համաձայն սահմանված պաշտոնային դրույքաչափի:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                                                      
ՀԱՄԼԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1
0245 2-14-82
ashotsq.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50200802@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՈՑՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner