Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին կից խորհրդակացական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 7-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
1.
|
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին կից զբոսաշրջային խորհուրդը հետևյալ կազմով՝
|
|
Խորհրդի նախագահ՝
|
Կարեն Մանուկյան /համայնքի ղեկավար/,
|
|
Խորհրդի քարտուղար՝
|
Համլետ Ավետիսյան /աշխատակազմի քարտուղար/,
|
|
Խորհրդի անդամներ՝
|
Թինա Մելքոնյան /ավագանու անդամ/,
|
|
|
Թադևոս Պողոսյան /քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրոդ կարգի մասնագետ/,
|
|
|
Լիլիթ Գասպարյան /աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար/,
|
|
|
Տիգրան Պետրոսյան /«Հյուսիս արկածային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն/,
|
|
|
Անուշ Խաչատրյան /«Կոմպաս» հասարակական կազմակերպությանփորձագետ/։
|
|