Բովանդակություն | Հարգելի պարոն Գասպարյան Հարգելի պարոն Հովհաննիսյան Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգհովիտ, Բաշգյուղ և Մուսաելյան բնակավայրերի փողոցներում տուֆ քարով սալարկման աշխատանքների աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված ՀՀ ՇՄ ԱՀ-ԳՀԱՇՁԲ-25/32 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 2 որոշմամբ «ՇԻՆ ՊՐՈԵԿՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «Ա.Ա.Մ.33» ՍՊԸ-ի կոնսորցիումը ճանաչվել է այդ ընթացակարգի 6-րդ չափաբաժնի մասով ընտրված մասնակից: Առաջարկում ենք սույն գրությունը և պայմանգրի նախագիծը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել պայմանագիրը, ինչպես նաև ներկայացնել որակավորման և պայմանագրի ապահովումները: «Գնումների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև նշված 10-օրյա ժամկետի ավարտը պայմանագրի կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, ներառյալ՝ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը: Կից ներկայացնում ենք պայմանագրի նախագիծը: |