Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կարեն Մովսիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի էլեկրիկ-տնտեսվար Կարեն Մովսիսյանին 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ օգտագործելու 2025 թվականի իր հասանելիք ամենամյա հերթական արձակուրդի 10 աշխատանքային օրը:
- Արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի էլեկրիկ-տնտեսվարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի բանվոր Սամվել Գրիգորյանի վրա:
|