Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 163-րդ հոդվածով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով և հիմք ընդունելով Ռիտա Մկրտչյանի դիմումը․
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր` 3.2-2/ Ռիտա Մկրտչյանին 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ օգտագործելու 2025 թվականի իր հասանելիք հերթական արձակուրդի 10 աշխատանքային օրը:
- Արձակուրդի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր` 3.2-1/ Հենրիկ Պողոսյանի վրա:
|