Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով «Ռոյալ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված №№ 168, 168/3, 168/4, 168/5 և 168/7 գույքի գնահատման հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է`
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն` առավել արդյունավետ պահպանելու, բարելավելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, աճուրդի միջոցով օտարել մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությանը և հայտարարել աճուրդ։
- Հաստատել աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքերի աճուրդի միջոցով օտարելու աճուրդը:
|